Ներկայումս Ադրբեջանը, արմատապես փոխելով աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրողությունը Հարավային Կովկասում, «հետևում է ռազմավարական ուղղվածությանը, որն ուղղված է համագործակցությանը, խաղաղությանը և տարածաշրջանային և համաշխարհային մասշտաբով անվտանգության կայուն համակարգի ստեղծմանը»:  Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Եվրասիական տնտեսական 24-րդ գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում, գրում է minval.az կայքը:

Ալիևի խոսքերով`«Եղբայրական Թուրքիան այս գործընթացում մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին»:

«Պատերազմում մեր հաղթանակը ադրբեջանա-թուրքական եղբայրության և անսասան միասնականության ձեռքբերումն է:  Իսկ նոր աշխարհաքաղաքական իրականության ամենամեծ հաղթանակը Շուշիի հռչակագիրն է: Այս պատմական փաստաթուղթը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական, բարեկամական, գործընկերային հարաբերությունները դաշնակցային կարգավիճակում: Անվտանգության և խաղաղության բարձր երաշխիք հանդիսացող այս փաստաթուղթը ռազմավարական նշանակություն ունի Եվրասիայի համար, ներառյալ Հարավային Կովկասը»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Նշենք, որ Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:

Իլհամ Ալիևն ասել է, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն