«Բայրաքթար» արտադրող ընկերությունը բացառել է Ռուսաստանին անօդաչու սարքերի մատակարարումը
Թուրքական «Բայքար» ընկերությունը հնարավոր չի համարում Ռուսաստանին իր «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։ Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը BBC-ի ռուսական ծառայության հետ հարցազրույցում։
«Մեզ համար փողը առաջնահերթություն չէ, փողն ու նյութական ռեսուրսները երբեք նպատակ չեն եղել մեր բիզնեսում, իսկ Ուկրաինայի հետ մեր բարեկամությունն ու համագործակցությունը երկար տարիներ շարունակվում է»,- ասել է Բայրաքթարը և հավելել, որ իր ընկերությունը «լիովին աջակցում է Ուկրաինային», և «ոչինչ չի ստվերի Կիևի հետ համագործակցությունը՝ անկախ առաջարկվող գումարից»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն, հայտնել է, որ օգոստոսի 5-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների ժամանակ անօդաչու թռչող սարքերի արտադրության և մատակարարման ոլորտում համագործակցության թեման չի քննարկվել։