Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մտադիր է մի քանի մարդու մշտական ​​հիմունքներով թողնել Զապորոժիեի ԱԷԿ-ում։ Այս որոշման մասին տեղեկացրել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, հաղորդում է РИА Новости-ն։

Դիվանագետը Twitter-ի իր անձնական միկրոբլոգում նաև հայտնել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունն արդեն Զապորոժիեի ԱԷԿ-ի ճանապարհին է:

Ավելի վաղ Գրոսսին ասել էր, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը մեկնում է Զապորոժիեի ատոմակայան՝ «Ուկրաինայի և Եվրոպայի ամենամեծ միջուկային օբյեկտի անվտանգությունն ապահովելու համար»։ Առաքելության կազմում ընդգրկվել է 14 մարդ, հիմնականում՝ չեզոք երկրներից, ներկայացուցիչների ցուցակում չկան աշխատակիցներ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն