Պեկինն ու Մոսկվան լավ են գիտակցում փոխադարձ աջակցության կարևորությունը. Վան Յի
Չինաստանն ու Ռուսաստանը միջազգային հարաբերություններում փոփոխությունների պայմաններում ավելի լավ են գիտակցում համագործակցության ամրապնդման և փոխադարձ աջակցության կարևորությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Յին՝ Պեկինում ՌԴ դեսպան Անդրեյ Դենիսովի հետ հանդիպման ժամանակ։
Վան Յիի խոսքով՝ Պեկինն ու Մոսկվան «սկսել են ավելի լավ գիտակցել դաշինքներին միանալուց հրաժարվելու և երրորդ երկրների դեմ համատեղ գործողություններ ձեռնարկելու արժեքավոր փորձը»:
Չինաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՌԴ դեսպանի աշխատանքը Պեկինի ու Մոսկվայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման, երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ու փոխվստահության ամրապնդման ուղղությամբ: