Գլոբալ որ նայենք, Նիկոլը գտել է Արցախյան աղետի տակից դուրս գալու իր համար պատկերացրած լավագույն տրյուկը՝ այն օրի գցել բարձրագույն զինվորականությանը, որ նրանք, ինչպես նաեւ նրանց հետ որոշակիորեն կապված մի շարք ընդդիմադիրներ սկսեն ողջ օրը գոռալ, որ այդ պատերազմը եղած ռեսուրսներով որեւէ պարագայում անհնարին էր հաղթել։ Երկու տարի ընդդիմությունը ներշնչում էր հասարակությանը, որ այդ պատերազմը տապալել է Նիկոլը, հիմա էլ Նիկոլը ձերբակալելով զինվորականությանը վիլկա ա դնում, թե բա ահա նրանք ովքեր դա տապալել են, ու դա էլ այն պարագայում երբ բարձրագույն զինվորականությանը համառորեն լռում ա։ Ու ներքին ձայնս հուշում է, որ միակ բանը որը նրանք հիմա կսկսեն միահամուռ պնդել, դա ոչ թե այդ պատերազմի տապալման կապակցությամբ Նիկոլի որեւէ գործողության մատնանշումն կլինի, այլ թե բա եղած ռեսուրսներով Հայաստանը անկարող էր հաղթել այդ պատերազմը։ Դե ամենավերջում էլ Նիկոլը ավելի կզած զինվորականության ֆոնին կանգնած կհայտարարի, թե բա եթե եղած ռեսուրսներով անհնարին էր հաղթել, բա ես ինչ անեյ՞ի, վերջիվերջո կանգնացնել եմ այնպես ինչպես ստացվեց։ Իսկ ընդդիմություն էլ իր հերթին համառորեն չի «հասկանա», որ ամեն անգամ որպեսզի Նիկոլին չտա հերթական կրուտիտի ու իրավիճակից պլստալու հնարավորությունը, ինքը պետք է ի սկզբանե զբաղվեր ոչ թե կիսաճշմարտություններ ասելով, այլ հասարակությանը առավել ճիշտ ներկայացներ իրական պատկերը, մատնանշելով ամեն մեկի իրական մեղավորության աստիճանը: Երբ հայկական իրականությունը խեղաթյուրվում ա, ու փորձ է կատարվում ճշմարտությունը փոխարինել կիսաճշմարտունուններով, դրանից ամենից առաջ շահում է մանիպուլյացիաների ու խարդավանքների վարպետ Նիկոլը...

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն