Զինապարտ ուկրաինուհիներին արգելել են երկրից դուրս գալ․ ԶԼՄ
Զինապարտ կանանց հոկտեմբերից կարգելվի դուրս գալ Ուկրաինայից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ վկայակոչելով ուկրաինական ԶԼՄ-ները։
«Հոկտեմբերի 1-ից որոշ մասնագիտությունների տեր կանայք պետք է զինվորական հաշվառման կանգնեն։ Ցանկում 14 մասնագիտություն է», – ասվում է նյութում։
ԶԼՄ-ները պնդում են, որ զինապարտ կանանց վրա տարածվում են նույն սահմանափակումները, ինչ տղամարդկանց վրա, ներառյալ ռազմական դրության ժամանակ երկրից դուրս գալու արգելքը: