Կոտայքի մարզի Կամարիս համայնքում կառուցվում է խմելու ջրի նոր ջրագիծ
Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Կամարիս համայնքում մեկնարկել են խմելու ջրագծերի կառուցման աշխատանքները:
Մարզպետարանից հայտնում են, որ Ծրագրի շրջանակում արդիականացվում է 1-ին և 3-րդ փողոցների խմելու ջրի համակարգը (շուրջ 1200գծ/մ), ինչի արդյունքում համայնքում կլուծվի մոտ 160 տնտեսության խմելու ջրի խնդիր։
Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 55% / 45% համաֆինանսավորմամբ: