Ոնց գիտենք, այդպես է: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչ իրավիճակ է Սյունիքում:

«Եկել են, պետական սահմանը խախտել են, նստած են նշված տեղերում»,-ասաց նա և նշեց, որ այս պահին մարզում ադրբեջանցիների թիվը հասնում է 100-ի։ Դիտարկմանը, թե նախկին մարզպետը հայտարարել է՝ 1000-ի է թիվը հասնում, Պողոսյանն արձագանքեց. «Երևի ինքը տարբեր տեղեր գիտի, ես չեմ իմանում»։

Հարցին, թե արդյոք  հրաման կա՞ գերի չվերցնել ադրբեջանցիներին, Սյունիքի մարզպետը խնդրեց հարցն ուղղել բանակի հրամանատարությանը:


Նյութը՝ Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն