Բլինքենը կշարունակի անձամբ զբաղվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ ճանապարհով խնդիրների լուծմամբ
Երեկ` սեպտեմբերի 15-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև:
Ինչպես ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցավակցություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերջին ռազմական գործողությունների հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ:
Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը` օգնել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները, նա նշել է, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է և նշել, որ այսուհետ ևս այս հարցով անձամբ կզբաղվի: