ՀՀ-ում վերջին 2-3 ամիսների ընթացքում հաճարակային իրավիճակը բավական կառավարելի է, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Պետք է անենք ամեն բան, որ կանաչ գոտում լինելու փաստը պահպանվի և առաջիկայում ևս ունենանք բարվոք իրավիճակ։ Ցավոք, պատվաստումային գործընթացն աշխարհում չի ընթանում այնպիսի արագությամբ, որ հնարավոր լինի ստեղծել հանրային իմունիտետի շեմը և վարակին հնարավորություն չտալ անընդհատ մուտացվելու», - ասաց նախարարի պաշտոնակատարը։

Ավանեսյանի խոսքով՝ աշնանը Հայաստանը կունենա «Ջոնսոն» ընկերության արտադրության մոտ 50 հազար պատվաստանյութ, որը մեկ դեղաչափով է օգտագործվում, և մոտ 300 հազար դեղաչափ «Նովովաքս» ընկերության պատվաստանյութ, որն օգտագործվում է երկու դեղաչափով: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն