ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Լոնդոն: Նրա հետ Լոնդոն է ժամանել նաև ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը։

Սպասվում է, որ կիրակի օրը ԱՄՆ նախագահը հարգանքի տուրք կմատուցի Եղիսաբեթ II թագուհուն, գրառում կթողնի ցավակցական գրքում, ինչպես նաև կմասնակցի Չարլզ III թագավորի կողմից կազմակերպված ընդունելությանը:

Թագուհու պետական ​​հուղարկավորությունը տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին։ Մեծ Բրիտանիայում այս օրը կհայտարարվի հանգստյան օր։

Հուղարկավորությունը տեղի կունենա Վեսթմինսթերյան աբբայությունում։ Հենց այնտեղ են թագադրվել բրիտանացի թագավորներն ու թագուհիները, իսկ 1947 թվականին Եղիսաբեթ II թագուհին ամուսնացել է արքայազն Ֆիլիպի հետ։

Պատարագը կհեռարձակվի հեռուստատեսությամբ, որին կմասնակցեն նաև բրիտանացի բարձրաստիճան քաղաքական գործիչներ և նախկին վարչապետներ:

Դրանից հետո հուղարկավորության թափորը Լոնդոնից կմեկնի Վինձորյան պալատ։

Թագուհին իր վերջին հանգրվանը կգտնի ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի կողքին, Վինձորում գտնվող Ջորջ VI թագավորի հուշահամալիրում:

Մեծ Բրիտանիայում շատերի համար թագուհու հրաժեշտի արարողությունը կլինի առաջին պետական ​​հուղարկավորությունը 1965 թվականին Ուինսթոն Չերչիլի մահից հետո:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն