«Ունենալով տղա` ես մեկ-մեկ պապանձվում եմ». Վիկա Մարտիրոսյանի գրառումը ՀՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ
Պարուհի Վիկա Մարտիրոսյանն ինսագրամյան իր էջում որդու հետ լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է. «Վերջին ժամանակներս միշտ լուռ կանգնում եմ խորանի մոտ և հեռանում: Աղոթքներումս վերջին 2 տարին միայն մեկ բառ է՝ խաղաղություն:
Ունենալով տղա, ես մեկ-մեկ պապանձվում եմ, հուսահատվում եմ, բայց էլի կանգնում եմ ոտքի ու մտածում՝ մեկ է մի օր լավ է լինելու: Աստված իմ պահիր բոլոր զինվորներին»: