ԱՄՆ-ը Ուկրաինային կօգնի այնքան, որքան անհրաժեշտ է․ Բայդեն
ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային օգնություն ցուցաբերել այնքան, որքան անհրաժեշտ է Կիևին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS-ին տված հարցազրույցում։
«Մենք նրանց հետ կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ նրանք մեր օգնության կարիքն ունեն», – ասել է նա։
Բայդենը նշել է, որ Ուկրաինացի ժողովուրդը դաշնակիցների տրամադրած նշանակալից օգնության և ժողովրդի վճռականության շնորհիվ չի պարտվում պատերազմում, իսկ որոշ հատվածներում առաջխաղացում ունի։
Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով, Ուկրաինայում իրավիճակի զարգացումը ցույց տվեց, որ «Ռուսաստանը չունի այնպիսի կոմպետենտություն և հնարավորություններ, ինչպես կարծում էին շատերը»։