ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել «Աստանայի եռյակի» արտգործնախարարների հանդիպումը: Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Մևլութ Չավուշօղլուն և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են իրադրությունը Սիրիայում, ինչպես նաև երկրի կարիքավոր բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերը՝ հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից:

«Տեղի է ունեցել կարծիքների ծավալուն փոխանակում Սիրիայում և նրա շուրջ ընթացիկ իրադրության հարցով՝ շեշտը դնելով կայունության, խաղաղության և անվտանգության հասնելու անհրաժեշտությա վրա՝ Սիրիայի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության վերականգնման հիման վրա»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Աստանայի եռյակի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման արդյունքներով նաև խորհրդակցություններ են անցկացվել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Գեյր Պեդերսենի հետ:

Հանդիպումներից հետո Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին տեղեկացրել է, որ շարունակվում են դիվանագիտական ջանքերը բոլոր ոլորտներում՝ սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորում գտնելու համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն