Ընթացիկ տարվա առաջին 8 ամսում յուրաքանչյուր օր Թուրքիայում աշխատանքը կորցրել է 4608 մարդ
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը թեև հայտարարում է, որ երկրում գործազրկությունը նվազել է, բայց ըստ ընդդիմադիր լրատվամիջոցների հրապարակումների՝ պատկերն իրականում այլ է և արձանագրված ցուցանիշները հակառակն են ցույց տալիս։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Ընթացիկ տարվա առաջին 8 ամսում աշխատանքից ազատված և գործազրկության նպաստ ստանալու համար դիմած քաղաքացիների թիվը կազմել է 1.1 միլիոն։ Այլ կերպ ասած՝ հիշյալ ժամանակահատվածում միջինացված տվյալներով յուրաքանչյուր օր աշխատանքը կորցրել է 4608 մարդ։
Ւստ աղբյուրի՝ և սա այն դեպքում, երբ վերջերս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում էր, թե Թուրքիայում գործազրկություն չկա։