Սեպտեմբերի 26-28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 2500 քմ,

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ 10 հա, 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 800 քմ, 

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 3․1 հա, Սոլակ գյուղում՝ 2 հա, Զովունի գյուղում՝ 200 քմ, Լեռնանիստ գյուղում՝ 70 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 600 քմ, Քաջարան քաղաքում՝ 200 քմ, Շինուհայր գյուղում՝ 10 հա, Հալիձոր գյուղում՝ 2 հա,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 5000 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 98 հա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն