«Նկարահանվել է Շուշին կորցնելուց առաջ. նկարահանող սպան ենթարկվել է ճնշումների». Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ ու գրել. «Կարծում եմ արդեն ժամանակն է
Այս տեսանյութը պետք է դնեի 15 օր առաջ, սակայն՝ պատերազմ...
Տեսանյութն իրականում նկարահանողը տեղադրել է նաև «Յութուբ»-ում, սակայն բավականին անտեսված մնաց։ Ի տարբերություն շատերի, տեղյակ եմ տեսանյութի նախա և հետ պատմությունից նաև։
Նկարահանվել է Շուշին կորցնելուց առաջ, նկարահանողը բարձրաստիճան սպա է, ով տեսանյութն ուղարկելով հրամանատարությանը, խնդրել էր Գրադի հարվածով կանգնեցնել թշնամու առաջխաղացումը դեպի Շուշի։ Համոզված է, որ ընդամենը մեկ մարտկոցի ամբողջական հարվածից հետո Շուշիի պաշտպանները միանշանակ կկանգնեցնեին գրոհը և Շուշին չէր ընկնի։
Հետախուզական տվյալները՝ իրենց ապացույցներով կային, Գրադը կար, հարվածողը կար, հարվածելու խոստումը կար...
Հարվածը չեղավ:
Շատ մանրամասներ, փաստեր և անուններ չեմ հայտնի, բայց մի կարևոր մանրուք էլ կա՝ պետք է իմանալ։ Տվյալ սպան պատերազմի ավարտից հետո ենթարկվել էր ճնշումների, բռնության, նույնիսկ անձնագիրն էին խլել, պահանջելով հանձնել կրիչն ու դրոնը։ Իմիջիայլոց դրոնն էլ արտասահմանցի լրագրողից էր վերցվել, որպեսզի հնարավոր լիներ տարածքը հետախուզել։
Տեսանյութը միակը չէ, էլի կան, ամբողջը հիմա ՀՀ քննչական մարմինների ձեռքում են։ Ձերբակալվածներ էլ արդեն կան, շատ հայտնի, շատ բարձրաստիճան՝ ինքներդ էլ գիտեք»: