Քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունը լուծելու համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդներին օգտագործելու հնարավորությունը, ՏԱՍՍ -ի փոխանցմամբ, ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության 18-րդ հանդիպման ժամանակ։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու համար Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրականացման համար, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, Բաքվի և Երևանի միջև հարաբերություններիկարգավորում, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրում»,- ասել է նախարարը։

«Կարծում եմ, որ ԱՊՀ-ի աջակցությունը նույնպես պահանջված կլիներ»,- հավելել է Լավրովը։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, Մոսկվան մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խորացմանը։ «Մենք նշում ենք ԱՊՀ այնպիսի մասնագիտացված կառույցների աշխատանքի արդյունավետությունը, ինչպիսիք են Ներքին գործերի նախարարների խորհուրդը, Հակաահաբեկչական կենտրոնը, Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը և, իհարկե, ձեր հանդիպումը»,- շարունակել է նա։

Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ աշխարհում արագ փոփոխվող իրավիճակը թելադրում է ԱՊՀ շրջանակներում ազնիվ, հավասար և փոխշահավետ համագործակցության ձևավորման անհրաժեշտությունը՝ «այդ թվում՝ տարածաշրջանային և ազգային անվտանգության ամրապնդման նպատակով»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն