ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ելույթ է ունենում Դոնեցկը և Լուգանսկը, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանին միացնելու հանրաքվեներից հետո։

«Հանրաքվեի ժամանակ ժողովուրդը կատարեց իր ընտրությունը՝ աներկբա ընտրությունը: Վստահ եմ, որ Դաշնային ժողովը կաջակցի ՌԴ-ում Ռուսաստանի չորս նոր շրջանների, չորս նոր սուբյեկտների ընդունման և ձևավորման մասին սահմանադրական օրենքներին, քանի որ դա միլիոնավոր մարդկանց կամքն է»,- ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ Ուկրաինան, ԵՄ երկրները, ԱՄՆ-ն դատապարտել են սեպտեմբերի 23-27-ն անցկացված հանրաքվեները: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն