Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի պատվիրակությունները կարող են հանդիպել հոկտեմբերին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շուրջ, ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն։

«Իհարկե, մենք հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի անդամները հնարավորինս արագ կավարտեն մեր դիմումի վերանայման գործընթացը, այս պահին մենք լավ արդյունք ունենք, մնում է երկու երկրների՝ Թուրքիայի և Հունգարիայի խորհրդարանների հավանությունը։ Մեր ունեցած պատկերը առաջընթաց է ցույց տալիս։ Չեմ ուզում մանրամասնել, բայց օգոստոսի 26-ին Հելսինկիում կայացած հանդիպումը ցույց տվեց դրական մթնոլորտ, և առաջընթաց գրանցվեց։ Սպասվում է, որ հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերին»,- Հաավիստոյի խոսքը մեջբերում է թուրքական «Հուրիեթ» թերթը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն