ՌԴ-ն վետո է կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի հանրաքվեները դատապարտող բանաձևի նկատմամբ
Ռուսաստանը վետո է կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի հանրաքվեների դատապարտմամբ ԱՄՆ-ի և Ալբանիայի բանաձևի նախագծի նկատմամբ:
Բանաձևին կողմ են քվեարկել Ալբանիան, Մեծ Բրիտանիան, Գանան, Իռլանդիան, Քենիան, Մեքսիկան, Նորվեգիան, ԱՄԷ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Բրազիլիան, Գաբոնը, Հնդկաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել: