Ուկրաինայի նախագահը հրապարակել է կադրեր Կիևի պայթյուններից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կադրեր է հրապարակել Կիևի պայթյուններից:
«Լայնամասշտաբ պատերազմի 229-րդ օրն է. փորձում են մեզ ոչնչացնել և ջնջել երկրի երեսից»,- ասել է նա՝ հավելելով, որ հրթիռակոծությունը շարունակվում է:
«Ցավոք, կան զոհեր և վիրավորներ։ Խնդրում եմ՝ դուրս մի եկեք ապաստարաններից։ Եկեք դիմադրենք և ամուր լինենք»,- նշել է Ուկրաինայի նախագահը։