Թուրքերը խաղ են ստեղծել, որտեղ թշնամին հայերն են, և կարելի է սպանել հայ գերիներին
Steam առցանց ծառայությունում հայտնվել է թուրք ծրագրավորողների խաղը, որում կարելի է ոչ միայն գրավել հայկական տարածքները, այլեւ գնդակահարել հայ գերիներին։
Խաղը, որը կոչվում է Maroon Berets 2030 (Կարմիր բերետներ 2030), մշակվել է Մեծ Բրիտանիայում գործող Crescent Games-ի կողմից: Ըստ խաղի սյուժեի՝ խաղացողը 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհված թուրք զինվորի որդին է։ Նա ղեկավարում է «հատուկ գործողությունները»՝ ոչնչացնելու «հայ ուլտրաազգայնականներին», բնականաբար, ներխուժելով հայկական տարածք։
Հատկանշական է, որ խաղը թույլ է տալիս կրակել նաև գերի ընկած հայ զինվորականներին։
Նյութը պատրաստել է Yerkir.am-ը: