Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ֆրանսիայի թուրքական համայնքին կոչ է արել գործել հայկական սփյուռքի դեմ՝ հայտնում ՝ Անադոլու գործակալությունը։

Ստրասբուրգի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը արտգործնախարարն անդրադարձել  է հայ-թուրքական հարաբերություններին։

«Մենք տարածաշրջանում կայունություն ենք ցանկանում։ Հայաստանի հետ կարգավորման հարցում առիթ է ստեղծվել Ադրբեջանի հաղթանակից հետո», – նշել է Չավուշօղլուն։

Չավուշօղլուի խոսքով՝  Ֆրանսիայում, որտեղ 800 հազար թուրք է ապրում, իրենք կարող են ավելի արդյունավետ քաղաքականություն վարել։

«Ցավոք, այստեղ էլ կա հայկական սփյուռք, որի մի մասը բարի նպատակներ չունի։ Նրանք դեմ են Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Մենք խոսում ենք մի սփյուռքի մասին, որը դեմ է լավ հարաբերությունների ձևավորմանը և թշնամական վերաբերմունք ունի։ Մենք ակնկալում ենք, որ դուք ավելի կազմակերպված ձևով ձեր ձայնը կբարձրացնեք այս սփյուռքի դեմ»,-նշել է Չավուշօղլուն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն