Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերի ներկայացուցիչները Կախեթի շրջանում մասնակցում են «Կովկասի արծիվ-2022» զորավարժություններին: Այս մասին հայտնում են Վրաստանի պաշտպանության նախարարությունից։

Հաղորդագրության համաձայն՝ համատեղ զորավարժությունների նպատակն է բարելավել երեք երկրի համապատասխան ուժերի կարողությունները, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնել:

Նախորդ տարի «Կովկասի արծիվ» զորավարժություններն անցկացվել են Թուրքիայում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն