Հրաժարվել են Մասկի ընկերությունների արտադրանքից
Թայվանի Պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել հրաժարվել Tesla ընկերության էլեկտրամեքենաներից այն բանից հետո, երբ այդ ընկերության հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկը հարցազրույց է տվել Financial Times-ին։ Այս մասին հայտնում է Taiwan News-ը։ Նման որոշում կայացվել է ելնելով բնապահպանական նկատառումներից։
Ներկայումս թայվանյան ռազմական գերատեսչությունը օգտագործում է Tesla-ի յոթ էլեկտրամեքենաներ՝ սովորական վարչական նպատակներով։
Հիշեցնենք, որ Մասկը իր հարցազրույցում հայտարարել էր, որ հակամարտությունը Թայվանում անխուսափելի է եւ շատ թանկ կնստի այն համաշխարհային տնտեսության վրա։ Մասկն առաջարկել էր որպես լուծում՝ Թայվանը դարձնել Չինաստանի կազմում հատուկ վարչական տարածքային միավոր՝ Հոնգկոնգի օրինակով։