ՆԱՏՕ-ի երկրները կուժեղացնեն Ուկրաինայի հակահրթիռային պաշտպանությունը
ՆԱՏՕ-ի անդամ-պետությունները հայտարարել են Կիևին հակաօդային պաշտպանության առաջադեմ սպառազինությունների մատակարարման մասին, հայտնում է BBC-ն։
Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների կողմից խոստացված սպառազինությունը ներառում է հրթիռներ և ռադարներ: ԱՄՆ-ն ավելի վաղ նման խոստում էր տվել։ Գերմանիայից մեկ բարձր տեխնոլոգիական համակարգ արդեն Ուկրաինայում է։
ՆԱՏՕ-ն այդ մասին հայտարարել է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ուկրաինայի դաշնակիցների հանդիպումից հետո:
Կիևն այդ գագաթնաժողովը որակել է որպես «պատմական»։