Թուրքիայի հանքում պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելանում է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրի հյուսիսում գտնվող հանքահորում տեղի ունեցած պայթյունի զոհերի թվի ավելացման մասին, հայտնում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ զոհվել է 41 մարդ։ Հետաքննություն է սկսվել, մեղավորները կպատժվեն, ասել է դեպքի վայրում գտնվող պետության ղեկավարը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 15-ին, հանրապետության ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել էր 40 զոհի և 11 վիրավորի մասին։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի երեկոյան Բարտին նահանգի հանքավայրում։ Պայթյունի վայրում գտնվել են 115 հանքափորներ, ովքեր հայտնվել են գետնի տակ 300 մետր խորության վրա, ոմանց հաջողվել է տարհանել։ Հանքավայրում արգելափակված է մնացել 49 մարդ: