Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան զգուշացրել է, որ բողոքի ցույցերը երկրում իրավիճակը ապակայունացնելու գործողությունների վերածելու մեղավորները կպատժվեն օրենքի սահմաններում։

Սեպտեմբերի 18-ից Քիշնևում անցկացվում է «Շոր» կուսակցության կողմնակիցների անժամկետ բողոքի ակցիա։ Ցուցարարները վրաններ են տեղադրել խորհրդարանի դիմացի հրապարակում և նախագահական նստավայրի դիմաց։ Կիրակի մեկ այլ հանրահավաքի ժամանակ ցուցարարները վրաններ են տեղադրել Քիշնևի կենտրոնական փողոցում՝ արգելափակելով երթևեկությունը։ Չորս ժամ անց ոստիկանության աշխատակիցներին և հատուկջոկատայիններին հաջողվել է ապամոնտաժել դրանք, ապա բարձել մեքենաների մեջ և տանել անհայտ ուղղությամբ։ 

«Շոր» կուսակցությունը ոստիկանությանը մեղադրել է չարաշահումների համար և մտադիր է բողոք ներկայացնել դատախազություն:

Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն