Ռուսական ուժերը սահմանափակ ցամաքային հարձակում են իրականացրել Խարկովի մարզի հյուսիսում, ինչը ցույց է տալիս, որ ՌԴ զինված ուժերը կարող են պահպանել տարածքային նվաճումների ձգտումները Խերսոնի մարզում՝ չնայած ուկրաինական վերջին հակահարձակման ընթացքում ունեցած հսկայական կորուստներին։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) հոկտեմբերի 18-ի ամփոփագրում։

ԱՄՆ գործող և նախկին պաշտոնյաները հաստատել են, որ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի անդամները Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում ռուս զինվորականներին վարժեցնում են իրանական անօդաչու թռչող սարքեր օգտագործելու հարցում։

Բելառուսը շարունակում է տրամադրել իր ցամաքային ու օդային տարածքը՝ Ուկրաինայում ռուսական գրոհներին աջակցելու համար, սակայն, ըստ վերլուծաբանների, հավանականությունը, որ Մինսկը պատերազմի մեջ կմտնի Ռուսաստանի կողմից, չափազանց փոքր է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն