Զանգեզուրի միջանցքի իրականացումը տարածաշրջանը կվերածի կարևոր տրանսպորտային և առևտրային հանգույցի։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը`  Բաքվում միջազգային շինարարական ցուցահանդեսների մասնակիցներին դիմելիս։

«Այս տարի ցուցահանդեսը կարեւոր է Ղարաբաղի վերականգնման, ազգային տնտեսության արագ ինտեգրման եւ զարգացման, ինչպես նաեւ այդ ուղղությամբ գործարար կապերի հաստատման տեսանկյունից», - նշել է Ալիեւը:

Այսպիսով՝  Բաքվում շարունակում են ծրագրեր կազմել Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են հերքել  միջանցք տրամադրելու հնարավորությունը․ ..


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն