Գերմանիան ցանկանում է մասնակցել Հայաստանում դիտորդական առաքելությանը և նախատեսում է իր փորձագետներին առաջարկել աշխատելու նոյեմբերից, լրագրողներին ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը, գրում է SputnikArmenia-ն։

Ավելի վաղ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները պաշտոնապես հաստատել էին 40 դիտորդների գործուղումը Հայաստան: Նրանք տեղակայվելու են հայ-ադրբեջանական սահմանին՝ իրավիճակին հետևելու համար։

«Դաշնային կառավարությունը ձգտում է, որպեսզի Գերմանիան մասնակցի Հայաստանում դիտորդական առաքելությանը և նոյեմբերից կարող է առաջարկել փորձագետների գործուղում»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

Նրա խոսքով՝ որոշումը, թե կոնկրետ ովքեր են ներգրավվելու գործընթացում, կկայացնի առաքելության ղեկավարությունը՝ կախված կոնկրետ կարիքներից։

Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը նախատեսված է երկու ամսով։ Աշխատանքի նպատակն է նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության ձևավորմանը և սահմանազատման ու անվտանգության հանձնաժողովների աշխատանքին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն