Հնդկական ՀՕՊ՝ թուրքական «Բայրաքթարների» ճանապարհին. Հայաստանն «անծանոթ» զենք է գնում
Հնդկական ՀՕՊ՝ թուրքական «Բայրաքթարների» ճանապարհին. Հայաստանն «անծանոթ» զենք է գնում
Շարունակվում է Հայաստանի պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Հնդկաստան: Այսօր Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Հնդկական օվկիանոսի տարածաշրջան և գործընկերներ» ձևաչափով պաշտպանության նախարարների համաժողովին։ Հնդկական մամուլը գրում է, որ Պապիկյանը հնդիկ գործընկերոջ հետ քննարկել է հնդկական «Ակաշ» զենիթահրթիռային համալիրներ և «կամիկաձե» դրոններ գնելու հնարավորությունը:
Հայաստանի զինանոցի համալրումը ողջունում են ռազմագետները, սակայն նրանց համար պարզ չէ, թե ինչու է Հայաստանը հնդկական կամիկաձեները նախընտրում իրանական «Շահիդ»-ներից: