Որոշ շրջանակներում վախերն ու տագնապները՝ կապված Զանգեզուրի միջանցքի հետ տեղին չեն․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ բարձրացրել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
«Որոշ շրջանակներում վախերն ու տագնապները՝ կապված Զանգեզուրի միջանցքի հետ, որը Նախիջեւանը կկապի Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ, իմ կարծիքով, տեղին չեն։ Ղարաբաղում այս բոլոր քայլերից հետո վախի կարիք չկա»,- ասել է Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ։