Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու նախաձեռնությունը բխում է Մոսկվայի և Անկարայի շահերից, դեռ մանրամասներ չկան, երկու երկրներում էլ տրվել են խորհրդակցությունների հանձնարարական, «Ռիա Նովոստի»–ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը կարող է գազի տարանցումը «Հյուսիսային հոսքից» տեղափոխել Սևծովյան տարածաշրջան և Թուրքիա։ Ռուսաստանի ղեկավարն այս գաղափարը քննարկել էր Էրդողանի հետ։ Հանձնարարել են հարցը մանրակրկիտ ու արագ մշակել։ Էրդողանն ասել էր, որ Պուտինի հետ պայմանավորվել է գազային հանգույցի շուրջ, ըստ նրա՝ Եվրոպան կկարողանա ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով։

«Առայժմ չկա համահունչ ըմբռնում (ինչպես և ում գազը կմատակարարվի թուրքական կենտրոնից-խմբ.): Հայեցակարգային գաղափարն ինքնին պաշտպանվել է Թուրքիայի նախագահի կողմից վերջերս Աստանայում կայացած հանդիպման ժամանակ», — ասել է Պեսկովը:

Պեսկովը նաև պարզաբանել է, թե ինչ նրբերանգներ են քննարկվելու։

«Ամեն դեպքում, «Թուրքական հոսքը» աշխատում է նորմալ և ամբողջ ծանրաբեռնվածությամբ, ինչպես ասում են՝ աշխատող գազային համակարգ, ինչ վերաբերում է հանգույցի ստեղծմանը, ապա կան բազմաթիվ նրբերանգներ, որոնք պետք է քննարկվեն, բնականաբար, պետք է լինեն վաճառողներ. և տրանսպորտ, և գնորդներ և այլն, այս ամենը դեռ պետք է որոշվի»,- եզրափակեл 1 նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն