Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Ստեփան Միքայելյանը, Նաիրա Հովսեփյանն ու Դավիթ Խաչատուրյանն այսօր ընդունել են Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի Փաստաբանների պալատի նախագահ Նիկոլա Բըդել դե Բյուզաղեգին, փաստաբանական պալատի նախկին նախագահ Լյուկ Կիղքյաշաղյանին, փաստաբանական պալատին կից գործող Մարդու իրավունքների ինստիտուտի նախագահ Ամին ֆաղաժին, Ինստիտուտի փոխնախագահ Նաիրա Զորոյանին և փաստաբան Դոա Բենժաբեղին:



Խորհրդի անդամները պատվիրակությանը ներկայացրել են Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի կառուցվածքը, գործառույթները, անդրադարձել են դատավորների գերծանրաբեռնվածության խնդրին, կարգապահական վարույթների քննության կարգին, ինչպես նաև քննարկել են դատավորների և փաստաբանների փոխհարաբերություններին վերաբերող հարցեր:



Երկու երկրների ներկայացուցիչները փոխանակվել են իրենց ունեցած լավագույն փորձով, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք իրավական թեմաների:

Փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակելու շուրջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն