Ուկրաինան 2022 թվականին Եվրամիությունից ստացել է ավելի քան 19 մլրդ եվրոյի օգնություն՝ չհաշված ռազմական մատակարարումները: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նրա խոսքով՝ Ուկրաինային ամսական անհրաժեշտ է մինչև 5 միլիարդ եվրո՝ միայն բյուջետային ծախսերը ծածկելու համար, ներառյալ՝ աշխատավարձերի և կենսաթոշակների վճարումները:

Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինային ֆինանսավորել ամսական 1,5 մլրդ եվրոյի չափով, ինչը 2023 թվականին կկազմի մոտ 18 մլրդ եվրո:

Եվրահանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ Միությունը չպետք է թույլ տա Ռուսաստանին ոչնչացնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն