Թուրքական NTV-ն հայտնում է, որ Savunma Teknolojileri Mühendislik ve Ticaret A. Ş ընկերությունը մշակել է դիրքավորման գլոբալ նավիգացիայի ավտոնոմ համակարգ, ինչը թույլ կտա, որպեսզի անօդաչու թռչող սարքերը առանձին շրջաններում աշխատեն առանց GPS-ի։

Այս տեխնոլոգիան կարեւոր է այնքանով, որ թույլ կտա, որպեսզի անօդաչու թռչող սարքերը աշխատեն անխափան կերպով նույնիսկ այն դեպքում, երբ խափանվի GPS համակարգը։ Թուրքական ռազմական արդյունաբերության ոլորտի մասնագետները այս նորարարությունը համարել են «հեղափոխական» ԱԹՍ-ների համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն