Ռազմական գործողություններին մասնակցող կամավորներին խոստացել են վետերանի կարգավիճակ տալ Ռուսաստանում
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել 2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայում ռազմական գործողությունների առաջադրանքներին մասնակցող կամավորներին մարտական գործողությունների վետերանի կարգավիճակ տալու մասին օրենքի նախագծին, գրում է Interfax-ը։
«Առաջարկվող լուծումները թույլ կտան կամավորներին և նրանց ընտանիքների անդամներին ՌԴ ԶՈՒ զինծառայողների հետ օգտվել օրենքով սահմանված նպաստներից, սոցիալական աջակցության միջոցներից»,- ասվում է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Կամավորները, որոնք կվիրավորվեն ռազմական գործողություններին մասնակցելու ժամանակ, կարող են նաև հավակնել հաշմանդամի կարգավիճակին, նշված է նախագծում:
Մարտին Ռուսաստանը օրենք է ընդունեց վետերանի և մարտական գործողությունների հաշմանդամի կարգավիճակի մասին, որը վերաբերում էր փետրվարի 24-ից Ուկրաինայում մարտերին մասնակցած ՌԴ ԶՈՒ զինծառայողներին։ Ամռանն օրենք ընդունվեց նույն կարգավիճակը տրամադրել ռազմական գործողություններին մասնակցող քաղաքացիական անձանց, ինչպես նաև ԱԴԾ սահմանապահներին: