Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի, լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե Փաշինյանը եռակողմ հանդիպում կունենա՞ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Սիմոնյանը պատասխանեց.
«Ենթադրում եմ, որ հանդիպումը կկայանա»։