Իրանը պատժամիջոցներ է կիրառել 12 ֆիզիկական անձանց և 8 կազմակերպության նկատմամբ, որոնք կապված են Եվրամիության հետ՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության դեմ սահմանափակող միջոցների: Այս մասին ասվում է Իրանի արտգործնախարարության՝ չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ։

Պատժամիջոցների ցանկում, այլ կազմակերպությունների հետ, ներառվել են գերմանական Deutsche Welle մեդիա ընկերության պարսկական հրատարակությունները և ֆրանսիական Radio France internationale ռադիոկայանը:

Բացի այդ, Իսլամական Հանրապետությունը պատժամիջոցներ է սահմանել գերմանական Bild թերթի գլխավոր խմբագիրների և Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորների նկատմամբ։ 

Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն