Եվրոպական երկրները կարող են ժամանակ չունենալ վառելիքի բարձր ծախսերի խնդիրը լուծելու համար ձմռան սեզոնի սկզբին՝ գրում է Bloomberg-ը։

Գործակալությունը հիշեցրել է, որ հոկտեմբերի 25-ին իրենց վերջին արտակարգ հանդիպման ժամանակ Եվրամիության էներգետիկայի նախարարները նոր ժամկետ են սահմանել նոյեմբերի 24-ը՝ համաձայնեցնելու էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի լուծումները:

Միջոցառումները, այնուամենայնիվ, չեն աշխատի մինչև գարուն, քանի որ գազի գնի սահմանափակման ծրագրերը դեռևս մշուշոտ են տեխնիկական անորոշության և քաղաքական տարաձայնությունների պատճառով։

Նշվում է, որ 2022 թ. հուլիսին եվրոպացի նախարարները կարողացել են պայմանավորվել վառելիքի սպառման կրճատման շուրջ ընդամենը 6 օրում, սակայն դրանից հետո գործընթացը կանգ է առել։

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ ԵՄ երկրների էներգետիկ գերատեսչությունների ղեկավարները Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանը չեն կարողացել կոնսենսուսի հասնել Եվրահանձնաժողովի առաջարկների շուրջ  էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարելու համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն