Ընթանում են եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները
Ընթանում են Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեկովը, ըստ РИА Новости-ի փոխանցման։
«Մենք արդեն ասել ենք, որ նման հանդիպում լինելու է։ Հույս ունենք, որ այն կկայանա։ Վայրի եւ ժամանակի մասին մենք հավելյալ կտեղեկացնենք իր ժամանակին»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կարող է մեկնել Սոչի՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը մասնակցելու համար։