Չեն դադարում «գունավոր հեղափոխությունների» սցենարների իրականացման փորձերը ԱՊՀ տարածքում․ Պուտին
Չեն դադարում նաև «գունավոր հեղափոխությունների» սցենարների իրականացման փորձերը, ոմանք «սրում են» հակամարտությունները ԱՊՀ տարածքում։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ առցանց նիստի ժամանակ։
«Անհրաժեշտ է ավելի ակտիվորեն բացահայտել և կասեցնել ԱՊՀ-ում օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատանքը, որպեսզի պայքարենք ներքին գործերին միջամտության դեմ»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը։
«Աշխարհը դառնում է բազմաբևեռ, սակայն ոմանք փորձում են «պահպանել իրենց խարխլված հեգեմոնիան»»,- նշել է ՌԴ նախագահը։