Թուրքական Baykar պաշտպանական ընկերությունը նախատեսում է Ուկրաինայում իր գործարանի շինարարությունն ավարտել երկու տարում: Ընկերության գործադիր տնօրենի հայտարարությունը ներկայացնում է Reuters-ը:

Ուկրաինային թուրքական ընկերության մատակարարվող անօդաչու թռչող սարքերը կարևոր դեր են խաղացել ռուսական կողմին հակազդելու տեսանկյունից՝ հնարավորություն տալով թիրախավորել ռուսական զրահատեխնիկան և զենիթային համակարգերը:

Թուրքիայի և Ուկրաինայի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում Baykar-ը համաձայնել էր Ուկրաինայում կառուցել իր գործարանը դեռևս մինչև փետրվարի 24-ը։ Գործադիր տնօրեն Հալուկ Բայրաքթարը Reuters-ին հայտնել է, որ ծրագիրն առաջ է շարժվում՝ չնայած ռազմական գործողությունների հետևանքով առաջացած որոշ խոչընդոտներին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն