Թուրքական տուրիստական գործակալությունները էներգետիկ ճգնաժամում գտնվող եվրոպացիներին առաջարկում են ձեռնտու ձմեռային շրջագայությունների ծրագրեր։

Տուրփաթեթները հիմնականում հաշվարկված են թոշակային տարիքի անձանց համար։ Դրանք նախատեսում են երկամսյա հարմարավետ կեցություն Անթալիայի հինգաստղանի հյուրանոցներում «ամեն բան ներառված է» համակարգով, որը կարող է արժենալ տուրիստների համար հազարից տասը հազար եվրո, ըստ նախընտրության։ Երկու կամ երեք աստղանի համարները կարելի է վարձակալել 511 եվրոյով։ Ակցիային մասնակցում են Անթալիայից 152 հյուրանոց, ինչպես նաեւ հյուրանոցներ Մարմարիսում, Բոդրումում եւ Քուշադասիում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն