Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է մասնակի զորահավաքի ավարտի մասին, հայտնում է РИА Новости-ն:

«Քաղաքացիներին իրազեկումը դադարեցվել է։ Ձեր կողմից սահմանված առաջադրանքը՝ 300 հազար մարդու զորահավաքը, կատարված է»,- ասել է Շոյգուն՝ հավելելով, որ զինկոմիսարիատները զորքերի համալրումը կշարունակեն՝ ընդունելով միայն կամավորներին ու պայմանագրային ծառայության թեկնածուներին:

Ըստ ՊՆ ղեկավարի՝ այժմ վերապատրաստում է անցնում զորակոչված է 218000 մարդ։ 82000-ն ավարտել են  վարժանքները և ուղարկվել ռազմական գործողությունների գոտի, նրանցից ավելի քան 41000-ը գործում են ստորաբաժանումների կազմում։ Ռազմական գործողությունների մասնակիցները կստանան վետերանի կարգավիճակ և սոցիալական երաշխիքների համապատասխան փաթեթ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն