Նոր Զելանդիան նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 14 ֆիզիկական և յոթ իրավական անձանց դեմ Ուկրաինայի շուրջ իրադրության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմեպրես»-ը, հայտարարել Է երկրի ԱԳՆ-ի ղեկավար Նանայա Մահուտան:

Նրա խոսքով՝ պատժամիջոցների ներքո են հայտնվել առավելապես զինծառայողներ, պաշտպանական կառույցներ ու դրանց ղեկավարներ, ռազմականացված կազմակերպություն, ինչպես նաև ապատեղեկատվություն տարածողներ: Մասնավորապես, պատժամիջոցների ցուցակում են հայտնվել այն ընկերությունների ղեկավարներն ու բաժնետերերը, որոնք մշակում և արտադրում են հրթիռներ և հրաձգային զենք:

Դրանից առաջ Նոր Զելանդիան հակառուսական պատժամիջոցներն ընդլայնել Էր սեպտեմբերի կեսերին: Այն ժամանակ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել Էին 51 թոփ-մենեջերներ և գործարարներ, 24 պաշտոնյաներ, որոնք կապված են Ռուսաստանին նոր տարածքներ միացնելու հետ, և երկու ընկերություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն