Ուկրաինայի ենթակառուցվածքների թիրախավորումը թույլ է տալիս նվազեցնել ուկրաինական ԶՈՒ ներուժը. Շոյգու
Ուկրաինայի ենթակառուցվածքների թիրախավորումը թույլ է տալիս նվազեցնել ուկրաինական զինված ուժերի ներուժը՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նրա հավաստմամբ՝ սպառիչ միջոցներ են ձեռնարկվում Ուկրաինայի քաղաքացիների մահը կանխելու համար։
«Ուկրաինայի զինված ուժերը չեն դադարում հրետակոծել Զապորոժիեի ատոմակայանը, տարհանման կետերը և հումանիտար օգնության բաշխման վայրերը»,- ասել է պաշտպանության նախարարը։
Շոյգուն հայտնել է նաև, որ հակառակորդի օդային հարձակումները հետ մղելու ընթացքում «վերջին տասն օրվա ընթացքում ռուսական բանակը չեզոքացրել է HIMARS համակարգերից արձակված ավելի քան 200 հրթիռ»։
Պաշտպանության նախարարության ղեկավարը նաև հիշեցրել է, որ այսօրվանից Ռուսաստանում սկսվել է աշնանային զորակոչը։ Նա ընդգծել է, որ ժամկետային զինծառայողներին ռազմական գործողությունների գոտի չեն ուղարկելու։