Իշխանությունը խաղաղության անվան տակ մեր ժողովրդին տանում է ցեղասպանության. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում նշել է, որ նոյեմբերի 5-ի հանրահավաքը Արցախի կողքին կանգնելու ու բողոքի ձայն բարձրացնելու նպատակ է հետապնդում: Միաժամանակ պատգամավորը շեշտել է, որ օրակարգում լինելու է գործող իշխանություններին հեռացնելու կետը, ինչը դժվար է, բայց ոչ անհնար:
«Մեկ անգամ եւս առիթից օգտվելով, բոլորին հրավիրում եմ հանրահավաքի: Մենք որեւէ ամբիցիա չունենք՝ բացառությամբ պատասխանատվությունից: Ունենք նպատակ՝ փրկել մեր երկիրը ստեղծված իրավիճակից եւ օր առաջ հեռացնել այս իշխանություններին: Բոլոր նրանք, ովքեր կարող են օգտակար լինել այս երկու կարեւոր պրոցեսներին՝ պատրաստ ենք իրենց հետ լիարժեք եւ ամբողջապես համագործակցել: Մենք մեր բաժին կռիվը մինչեւ վերջ տալու ենք: Մինչեւ վերջին շունչ, անելու ենք մեզնից կախված ամեն ինչ: Ես իմ որդու, ծնողների աչքերին նայելուց չեմ ամաչելու. իմ բաժին կռիվը մինչեւ վերջ տալու եմ: Իմ կուսակցությունը, իմ գործընկերները, բազմաթիվ ազգային ուժեր այսօր կանգնած են այդ պատասխանատվության բեռը վերցրած: Ամեն ինչ պետք է անենք, որ հաջողենք»,- ասել է Իշխան Սաղաթելյանը:
Մանրամասները՝ 5-րդ ալիքի տեսանյութում